Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին

ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական 
փոխանցումների 650 %-ով աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միգրանտների դրամական փոխանցումները հայրենիք 2000-ից մինչև 2022 թվականն աճել են 650 %-ով՝ հասնելով 831 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին զեկույց է հրապարակել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունն է։

«Միջազգային միգրացիան մնում է մարդկային զարգացման և տնտեսական աճի շարժիչ ուժը, ինչի մասին է վկայում 2000 թվականից մինչև 2022 թվականը միջազգային դրամական փոխանցումների ավելի քան 650 %-ով աճը: Դրանք 128 միլիարդ դոլարից հասել են 831 միլիարդ դոլարի», - նշել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունում:

Ըստ գնահատումների՝ աշխարհում կա 281 միլիոն միգրանտ:

Զեկույցում ընդգծվում է, որ «աճը շարունակվել է՝ չնայած բազմաթիվ վերլուծաբանների կանխատեսումներին, թե դրամական փոխանցումներն էապես կնվազեն COVID-19-ի պատճառով»։ Դրամական փոխանցումների առյուծի բաժինը՝ 647 մլրդ դոլար, «միգրանտներն ուղարկել են ցածր և միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներ»։ Այդ դրամական միջոցները կարող են կազմել ՀՆԱ-ի զգալի մասը, և գլոբալ մասշտաբով դրանք «գերազանցում են օտարերկրյա ուղղակի ներդրումներն» այդ պետություններում:

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, հակամարտությունների, բռնության, տարերային աղետների և այլ պատճառներով տեղահանված անձանց թիվն աշխարհում աճել է՝ հասնելով 117 միլիոնի՝ ամենաբարձր մակարդակի արդի ամբողջ պատմության ընթացքում, ինչն «ընդգծում է  տեղահանման ճգնաժամերի լուծման անհետաձգելիությունը»: Դրա հետ մեկտեղ միգրացիայի մեծ մասը «կրում է կանոնավոր, անվտանգ և տարածաշրջանային առումով կողմնորոշված բնույթ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]